00:00:00

Անկարայի ցինիզմը․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել են Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանը

19:03, 21 հուլիս 2020 Աշխարհ

Թուրքիայի իշխանությունները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել են Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանը: Հռոմի պապը հրավիրված հյուրերի շարքում է, որ մասնակցեն Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանը հրավիրվածների շարքում է, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը: Թուրքիան հրավիրել է բոլորին, այդ թվում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, պատմական հոգեւոր կառույցի՝ որպես մուսուլմանական աղոթատան բացման արարողությանը, ասել է Քալինը CNN News- ին: 537 թվականի բյուզանդական տաճարը 1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի նվաճումից հետո վերածվեց մզկիթի, իսկ 1935-ին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ, դարձավ թանգարան: Այս տարվա հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին այդ որոշումը, եւ այժմ հին քրիստոնեական տաճարը կրկին մզկիթ կդառնա: Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հիասթափությունն էր հայտնել այս որոշման կապակցությամբ: «Իմ մտքերը Ստամբուլում են: Ես մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին եւ շատ եմ տխրել»,- ասել էր նա շաբաթօրյա օրհնության ժամանակ Սուրբ Պետրոսի հրապարակում: Մինչ այդ Ստամբուլում պատրաստվում են Սուրբ Սոֆիայի բացմանը՝ որպես մզկիթ։ Այնտեղ մուգ կանաչ գորգեր են փռել՝ Էրդողանի ընտրած գույնը: Քրիստոնեական խորհրդանիշներն ու պատկերները, որոնք զարդարում են կառույցի պատերը, պետք է ծածկված լինեն վարագույրների համակարգով, քանի որ, ըստ իսլամական կանոնների, աղոթքի տարածքում չպետք է կենդանի էակների պատկերներ լինեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր