00:00:00

Ֆիլիպինների նախագահը կալանքներով է սպառանացել կորոնավիրուսի դեմ դիմակներ կրելուց հրաժարվելու համար

18:52, 21 հուլիս 2020 Աշխարհ

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել Է կալանավորել նրանց, ովքեր կորոնավիրուսից պաշտպանող դիմակ չեն կրում:Հուլիսի 21-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: «Մենք կասկած չունենք նրանց կալանավորման անհրաժեշտության հարցում, ովքեր համավարակի պայմաններում դիմակ չեն կրում եւ անվտանգ հեռավորություն չեն պահպանում: Դա լուրջ հանցագործություն Է: Թող նրանց կալանավորումը լավ դաս ծառայի մնացածների համար»,- հայտարարել Է Ֆիլիպինների պետության ղեկավարը: Անցյալ շաբաթ իշխանությունները հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի հարուցած թեթեւ տեսակի թոքաբորբով հիվանդներին տներից բռնությամբ կտեղափոխեն հիվանդանոցներ, չնայած դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մեղադրանքներին: Խիստ միջոցների անհրաժեշտությունը պետական պաշտոնյաները բացատրել են ախտահարվածների եւ վարակից մահացածների թվի կտրուկ աճով այն բանից հետո, երբ հունիսին Ֆիլիպիններում մեղմացվել Էր կարանտինային ռեժիմը: Այսօրվա դրությամբ համավարակից մահացածների թվով Ֆիլիպինները Հարավ - արեւելյան Ասիայում զբաղեցնում են երկրորդ տեղը Ինդոնեզիայից հետո: Հունիսից ախտահարված ֆիլիպինցիների թիվը քառապատիկ ավելացել Է եւ հասել 68 898-ի: Անցյալ ամսվանից մահացածների քանակը կրկնակի աճել Է՝ մինչեւ 1 835, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր