Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1049 դեպք, վարակվածներից 903-ն առողջացել է, 16-ը` մահացել:
5534 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 267 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 14 860 511 է, մահացել է 613 389 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: