00:00:00

Թրամփը նախատեսում է ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքներ ուղարկել իրավապահ մարմինների աշխատակիցների

14:38, 21 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է իրավապահ մարմինների աշխատակիցների ուղարկել ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքներ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: «Մենք կներգրավենք իրավապահ մարմիններին,- հայտարարել է Թրամփը: - Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա քաղաքներում»: Թրամփը Նյու Յորքը, Չիկագոն, Ֆիլադելֆիան, Դեթրոյթը, Բալթիմորը եւ Օքլենդը, Կալիֆոռնիա նահանգը հիշատակել է որպես հնարավոր վայրեր դաշնային ուժերի ուղարկման համար՝ նշելով, որ այս քաղաքներից շատերի քաղաքապետերը «լիբերալ դեմոկրատներ են»: Չիկագոյի քաղաքապետ Լորի Լայթֆութը «Թվիթերում» հաճախ է Թրամփին քննադատում: Միաժամանակ Օրեգոնի տեղական իշխանությունները, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամները Թրամփին կոչ են արել ազատել Պետքարտուղարության ներքին անվտանգության աշխատակիցներին Փորթլենդում իրավիճակի կարգավորումից: «Նրանք այնտեղ են եղել 3 օր եւ իսկապես շատ կարճ ժամանակահատվածում ֆանտաստիկ աշխատանք են կատարել, առանց խնդիրների,- ասել է Թրամփը: - Նրանք շատ մարդկանց են ձերբակալում ու բանտ ուղարկում: Դրանք անարխիստներ են»: Անցյալ շաբաթ դաշնային իշխանությունները սկսել էին ճնշել Փորթլենդի բողոքի ցույցերը՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ մի քանի ակտիվիստների ձերբակալելով առանց պատճառները պարզաբանելու: Չնայած այս մարտավարության դեմ  բողոքներին, Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն նահանջի եւ ներողություն չեն խնդրի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր