Եգիպտական Քաֆր Ալ-Հոսար գյուղի բնակիչ Շարխիա Մոհամմեդ էլ Գամմալը իր թաղումից 4 ամիս անց հայտնաբերվել է գերեզմանատան տարածքում, գրում է Arab News-ը:
Ինչպես գրում է աղբյուրը, 40-ամյա ուսուցիչը հոգեպես անհավասարակշիռ է։ Դեպքից առաջ նա բավականին հաճախ է լքել տունը և օրեր, նույնիսկ շաբաթների շարունակ չի վերադարձել։
Ամիսներ առաջ տղամարդը կրկին հեռացել է տնից և երկար ժամանակ չի վեչադարձել։ Ընտանիքի անդամները փնտրել են նրան, բայց գտնել չի հաջողվել։
Մի քանի ամիս առաջ նրանց զանգահարել է տեղի հիվանդանոցում աշխատող մի ազգական և հայտնել, որ բուժհաստատություն են տեղափոխել անհայտ անձի մարմին, որը շատ նման է էլ Գամմալին։
Տղամարդու հարազատները ճանաչել են նրա դին, հիվանդանոցում մահացածից ԴՆԹ նմուշ են վերցրել, սակայն, եգիպտացու ընտանիքի խոսքով, դրա արդյունքների մասին նրանց չեն հայտնել:
Հարազատները էլ-Համալին հուղարկավորել են մարտի 21-ին։ Իսկ անցած հանգստյան օրերին գերեզմանատանը հայտնաբերել են նրան՝ կենդանի ու անվնաս և նրան տուն տարել։