Ամերիկացի զինծառայողների շրջանում նոր կորոնավիրուսով վարակման դեպք Է արձանագրվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Յոկոտա ռազմակայանում, որը գտնվում Է Տոկիոյի պրեֆեկտուրայի սահմանագծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 20-ին հայտարարել Է Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:
Նշված Է, որ զինծառայողը վերջերս Է վերադարձել ԱՄՆ-ից: Զինվորը եւ բոլորն, ովքեր նրա հետ շփվել են, մեկուսացված են եւ գտնվում են հսկողության տակ:
Դա վարակման առաջին դեպքն Է Յոկոտայի ռազմակայանում, որի մասին պաշտոնապես հայտարարվել Է, սակայն, Ճապոնիայի Kyodo գործակալության տվյալներով՝ ապրիլից այդ ռազմական օբյեկտում առնվազն չորս մարդ Է վարակվել: Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկացի զինծառայողների շրջանում վարակվածների ընդհանուր թիվն այժմ գերազանցել Է 135-ը:
Հուլիսի 11-ին Օկինավայի իշխանությունները հայտնել Էին, որ Ֆուտեմա ավիաբազայում եւ Քեմփ Հանսեն ռազմակայանում կարանտին Է սահմանված կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հուլսի 7-ից մինչեւ 11-ն այնտեղ հայտնաբերվել Է վարակման 61 դեպք ԱՄՆ-ի զինծառայողների թվում:
Հուլիսի 10-ին Ճապոնիայում ամերիկյան ծովային հետեւակի զինվորական հրամանատարությունը որոշում Է ընդունել վերադարձնել զինծառայողների համար սահմանափակումները կորոնավիրուսի տարածման սպառանալիքի պատճառով: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 26,5 հազարը:
Մահացու վախճանների քանակը հասել Է 1000-ի: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 19,7 հազար մարդ: Ըստ որում 47 հիվանդ ծանր վիճակում գտնվում Է ինտենսիվ թերապտիայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: