00:00:00

Թուրքիան Լիբիա է ուղարկել հրթիռային արձակման կայանքներ եւ հրետանի

00:58, 21 հուլիս 2020 Աշխարհ

Թուրքիան Լիբիա է ուղարկել հրթիռային արձակման կայանքներ եւ հրետանի՝ առանցքային ռազմավարական միջերկրածովյան Սիրթ քաղաքի համար սպասվող ճակատամարտում ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար, հայտնում է Milliyet-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիան Սիրթի մերձակայքի դիրքեր է տեղափոխել T-122 Sakarya բազմակի օգտագործման հրթիռային արձակման կայանքներ եւ T-155 Fırtına  ինքնագնաց զենք, որոնք արդյունավետորեն օգտագործվում են Սիրիայում ռազմական գործողություններում: ԱՀԿ-ից հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել Սիրթը, որը Լիբիայի հիմնական նավթային տերմինալների դարպասն է, եւ Ալ Հուֆրա ավիաբազան, որը տեղակայված է նավթային շրջանում, այն իր վերահսկողության տակ է վերցրել գեներալ Խալիֆ Հաֆթարը: Շաբաթ շուրջ 200 տրանսպորտային միջոցներից կազմված շարասյունը Միսրատայից Միջերկրական ծովի ափի երկայնքով շարժվել է արեւելք՝ դեպի Թավերգա քաղաք, որ Սիրթ տանող ճանապարհի մեկ երրորդն է, հայտնում է Reuters-ը: Եգիպտոսը նախազգուշացրել է, որ Սիրթը կամ Ալ Հուֆրան գրավելու ցանկացած փորձի կպատասխանի ռազմական ճանապարհով: Նա զորք եւ զենք է տեղակայել Լիբիայի հետ իր արեւմտյան սահմանին եւ անցկացրել ցամաքային ու ծովային զորավարժություններ հնարավոր միջամտությանը պատրաստվելու շրջանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր