00:00:00

Սուդանի նախկին նախագահը կկանգնի դատարանի առջեւ ռազմական հեղաշրջման մեղադրանքով

23:48, 20 հուլիս 2020 Աշխարհ

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը հուլիսի 21-ին կկանգնի դատարանի առջեւ ռազմական հեղաշրջման մեղադրանքով, որը նրան իշխանության էր բերել ավելի քան երեք տասնամյակ առաջ, փոխանցում է AFP-ն: 76-ամյա Բաշիրը, ով արդեն գտնվում է ճաղերի հետեւում կոռուպցիայի մեջ մեղադրանքների կապակցությամբ, կարող է մահվան դատապարտվել, եթե նրան մեղավոր ճանաչեն 1989-ին վարչապետ Սադեք ալ-Մահդիի դեմ հեղաշրջման համար: Սուդանը նաեւ խոստացել է Բաշիրին հանձնել Միջազգային քրեական դատարանին՝ որպեսզի նա կանգնի ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների համար մեղադրանքների դատարանի առջեւ Դարֆուրում կոնֆլիկտի հետ կապված, որի արդյունքում 300 000 մարդ էր զոհվել: Բաշիրը դատարանի առջեւ կկանգնի 10 զինծառայողի եւ վեց քաղաքացիական անձի հետ, այդ թվում՝ նրա նախկին փոխնախագահներ Ալի Օսման Թահուի եւ Բաքրի Հասան Սալեհի, ինչպես նաեւ՝ նախկին նախարարների եւ նահանգապետերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր