00:00:00

Իրանը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում մոտ 36 հազար բանտարկյալ է ազատ արձակվել

22:33, 20 հուլիս 2020 Աշխարհ

Իրանի իշխանությունները մոտ 36 հազար բանտարկյալ են ազատ արձակել բանտերում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ծրագրի նոր փուլի շրջանակներում: Այս մասին հայտարարել է երկրի բանտերի կազմակերպության ղեկավար Մեհդի Հաջ-Մոհամադին, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը։ Այդպես, հուլիսի 8-ից ազատ է արձակվել 36 283 մարդ, այդ թվում՝  ինչպես նոր բանտարկյալներ, այնպես էլ նրանք, ում համար ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը երկարաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։ Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 276․2 հազար դեպք, որից մոտ 14.4 հազարը՝ մահացու ելքով: Առողջացել է ավելի քան 240 հազար մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր