00:00:00

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել. Պեսկով

20:40, 20 հուլիս 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել, քանի որ այն դեռևս հավաստագրված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ոչ: Այն դեռևս հավաստագրված չէ: Երկրի ղեկավարին այնքան էլ ճիշտ չէ ենթարկել չհավաստագրված պատվաստանյութի փորձարկմանը»,-ասել է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք , ՌԴ Սեչենովի անվան համալսարանն առաջինն աշխարհում հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Կլինիկական փորձարկումներն անցկացվում էին հունիսի 18-ից: Պատվաստանյութը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր