00:00:00

Թուրքիայում հակահայկական ցույցեր են անցկացվում

18:30, 20 հուլիս 2020 Աշխարհ

Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին գրում է Ermenihaber-ը: Այս օրերին թուրքաբնակ ադրբեջանցիները հակահայկական ցույցեր են անցկացրել այդ երկրի տարբեր շրջաններում: Իգդիրում բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային ակումբը և  Իգդիրում «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցչությունը»։ Երթի մասնակիցները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական կարգախոսներ ու հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։ «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցչության» ղեկավար Սերդար Ունսալը հայտարարել է, որ Թուրքիան և թուրք ժողովուրդը ադբերջանի կողքին են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր