00:00:00

Իրանում ձերբակալել են երկրի հարավ-արեւմուտքում բողոքի ակցիաների հրահրողներին

20:20, 20 հուլիս 2020 Աշխարհ

Անցյալ շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի հրահրողներին Իրանի հարավ-արեւմտյան քաղաքներից մեկում, հայտնել է Խուզեստանի նահանգային ոստիկանության ղեկավար Հեյդար Աբասին: «Այն բոլոր անձինք, ովքեր հրահրել են ապօրինի հանրահավաքը Բեհբեհանում, ձերբակալվել են», - հայտնել է նա IRNA գործակալությանը՝ չնշելով նրանց թիվը, ինչպես նաեւ հուլիսի 16-ին կայացած հանրահավաքի մասնակիցների թիվը: Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը Խուզեստան նահանգի Բեհբեհան քաղաքում, որի մասնակիցները հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու երկրում տիրող տնտեսական իրավիճակի կապակցությամբ: Ըստ իրավապահների՝ նյութական վնաս չի պատճառվել, տուժածներ եւս չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր