00:00:00

Ֆրանսիան ընդլայնել է պաշտպանիչ դիմակների պարտադիր կրման կանոնները

20:00, 20 հուլիս 2020 Աշխարհ

Ֆրանսիայում երկուշաբթի ուժի մեջ է մտել  հանրային վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու մասին հրամանագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բոլոր խանութների դիմաց կան ցուցանակներ, որոնք հիշեցնում են դիմակներ կրելու անհրաժեշտության մասին: Անվտանգության աշխատակիցները վերահսկում են այցելուներին, սակայն նրանք սահմանված կարգը խախտողներին տուգանելու իրավունք չունեն եւ ստիպված են ոստիկանություն զանգել: Մի շարք խանութներում դիմակների վաճառքի ավտոմատներ են տեղադրված։ Համաձայն նոր հրամանագրի՝ դիմակներ կրելը պարտադիր է բանկեր, խանութներ, վարչական գրասենյակներ, շուկաներ, թանգարաններ, ստորգետնյա կայանատեղիներ այցելելիս: Ընկերությունների շենքերի տարածքում աշխատակիցների կողմից դիմակներ կրելը պարտադիր չէ՝  մեկ մետր հեռավորություն պահպանելու պայմանով: Ավելի վաղ դիմակներ կրելն այնտեղ ցանկալի էր, բայց՝ ոչ պարտադիր։ Եթե ​​քաղաքացին հասարակական վայրում դիմակ չի կրել, ապա նա ստիպված կլինի 135 եվրո տուգանք վճարել: Երկրորդ անգամ առանց դիմակ լինելու համար տուգանքն ավելանում է մինչեւ 1․500 եվրո: Եթե ​​մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն առանց դիմակի կանգնեցնում են երեք անգամ, ապա նրան կարող է մինչեւ վեց ամիս ազատազրկում սպառնալ։ Մայիսի 11-ից Ֆրանսիայի քաղաքացիներին կարգադրվել էր դիմակներ կրել տրանսպորտում, կինոթատրոններում եւ թատրոններում, սրճարաններում եւ ռեստորաններում, գրադարաններում, խաղատներում եւ կրոնական կենտրոններում: Ներկայումս դիմակը կարելի է հանել այնտեղ միայն տեղ զբաղեցնելուց  հետո եւ համապատասխան հեավորություն պահելու պայմանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր