00:00:00

Վարդավառը նշելուց վերադառնալիս մեքենան կողաշրջվել է. 9 ամյա երեխան մահացել է

00:43, 20 հուլիս 2020 Հասարակություն

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել: Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Շիրակի մարզի գյուղերից մեկից Գյումրի վերադառնալու ճանապարհին  մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի արդյունքում 9 ամյա երեխա է մահացել: Սույն տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Կառույցից մեզ փոխանցեցին, որ մեքենայի մեջ եղել է 5 անձ: Վիրավորներից երկուսը՝ վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են Աշոցքի Սուրբ Տիրամայր ԲԿ, իսկ մեքենայում գտնվող երեք երեխաներից երկուսը՝ Ավստրիական մանկական հիվանդանոց: Ըստ տեղեկությունների  մեքենայի մեջ ընտանիքի անդամներ են եղել, ովքեր քաղաքից դուրս գնացել էին Վարդավառը նշելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր