00:00:00

Փաշինյանը՝ ապատեղեկատվության մասին

15:43, 16 հուլիս 2020 Հասարակություն

Մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է եւ քաղաքացիներն իրենք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ նաեւ հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են: Իհարկե, պետք է քննարկենք, թե  ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, այդպիսի աշխատըանք արվում է վերլուծական: Պետք է տեսնել, թե ինչպիսի քայլեր կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով, բայց իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետեւ խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար առանցքային արժեքներ են: Դա իհարկե, չի նշանակում, որ պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության պառնալիքները եւ պետք է հրաժարվենք դրանց հակազդել ու կառավարել: Հատկապես սահմանային իրավիճակի լարման պարագայում, դա կրկնակի, եռակի բացասական ազդեցություն  ունենում, եւ հանրությունն էլ դա տեսնում է: Ես ուզում եմ ասել, որ կիրակի օրվանից մենք հանրային հսկայական հակազդեցության ալիք ենք տեսնում, կարծում եմ, որ այդ ալիքը շատ արդյունավետ է, ինչն օգնում է նաեւ մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը: Այսօր կան կեղծ օգտատերերի, կեղծ տեղեկատվություն, համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են: Երբ ասում եմ՝ ազգային անվտանգության հարցեր, հենց սա նկատի ունեմ, որովհետեւ այդ ռեսուրսը կարող է օգտագործվել օտարեկրյա ծառայությունների կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր մարմինները զբաղվում են, եւ այդ աշխատանքը հանրային քննարկման հարց չի»,-ընդգծեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր