00:00:00

Արցախում նախաձեռնել են համաներման գործընթաց

22:10, 14 հուլիս 2020 Հասարակություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին քվեարկության կդնի «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել էր քրեական գործերով համաներում հայտարարելու անհրաժեշտությանը։ Ընտրվելուց հետո ևս նախագահն անդրադարձել է այդ հարցին, և հուլիսի 10-ին, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը և 87-րդ հոդվածը, Արցախի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվել «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը»,- գրել է Թովմասյանը։ Թովմասյանը նշել է, որ նախագիծը  կազմվել է «Համաներման և պատասխանատվության Բելֆասյան ուղեցույցում» արտացոլված չափանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր