00:00:00

Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ. քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ: Ներկայացնում ենք գրառումը: «Ինձ հաճախ են մեղադրում հոռետեսական կանխատեսումներ կատարելու մեջ: Ես հոռետեսություն չեմ սփռում: Նայում եմ իրականությանը, կատարում վերլուծություններ և քաղաքական կանխատեսումներ: Ինչպես տեսանք` ընդամենը երկու օր առաջ կանխատեսումը` Սիրիայի մասով ևս իրականացավ: Ժամանակն է հասկանալու, որ ինքնախաբեությունն ու վատ հեռանկարի հնարավորությունն ընդունել չկարողանալը ընկած է մեր հասարակության դժբախտությունների մի մասի հիմքում: Կույր և ինքնախաբեական լավատեսությամբ մնում ենք անպատրաստ` մարտահրավերների հանդեպ և փոխանակ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու` արձագանքում ենք միայն արհավիրքի վրա հասնելուց հետո: Դա պարտության և կործանման ճանապարհ է, որից պետք է դուրս գալ և այլևս լուրջ ու սթափ նայել ապագայի հնարավոր սցենարներին: Սիրիայի մասով կանխատեսմանը կհաջորդի Հայաստանի մասով կանխատեսման իրականացումը: Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ: Լայնածավալ պատերազմն այլևս մոտ է և լիովին անխուսափելի: Վախենալու, սարսափելու և հուսահատվելու փոխարեն անհրաժեշտ է պատրաստվել, կազմակերպվել և լցվել վճռականությամբ` ճակատագրական այդ պատերազմում անվերապահ հաղթանակ ապահովելու` որքան էլ որ բարձր լինի մարդկայի կյանքերով վճարվող գինը: Հողն ավելի թանկ է քան մարդկային կյանքը: Ստում են և նույն այդ մարդկանց ամբողջական ոչնչացման են դատապարտում այն քարոզիչները, ովքեր համոզում են թե մարդկային կյանքն ամենաբարձր արժեքն է և չի կարելի այն զոհել` հանուն տարածքների կամ հողերի պաշտպանության: Առանց սեփական հողի և տան` մարդկային կյանքն անարժեք է և անիմաստ: Չկա հող` չկա և կյանք, իսկ ստրկությունն ու մահը` թշնամու կողմից երաշխավորված են սեփական կյանքը փրկելու հանուն հողհանձնող զինվորին, նրա ընտանիքին և ժողովրդին: Եթե հողն ավելի պակաս արժեք ունենար քան դրա վրա ապրող մարդու կյանքը` չէին ծնվի և չէին լինի հազարավոր հերոսներ, որոնք իրենց հայրենիքների, հողերի և անգամ գաղափարների հանուն` զոհել ու շարունակում են նվիրաբերել իրենց սեփական կյանքերը: Առաջիկա պատերազմը ճակատագրական է լինելու: Սթափվելու, պատրաստվելու և հաղթելու ժամանակն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր