00:00:00

Ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել

14:43, 13 հուլիս 2020

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է: Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազական գործողությունների պատճառ դառնալ: Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է պլանավորել, ապա նույնիսկ «փափուկ» լինելու, «զսպվածության» պայմաններում էլ իր մտադրությունը կիրականացնի: Սա նշանակում է, որ ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել. եթե հնարավոր է, ապա հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր