00:00:00

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ հանդիպումից առաջ COVID-19-ի թեսթ է հանձնել

02:02, 08 հուլիս 2020 Աշխարհ

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախքան նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար Վաշինգտոն մեկնելը COVID-19-ի թեսթ է հանձնել: Արդյունքը բացասական է, հայտնում է AP-ը: «Ես թեսթ եմ հանձնել: Ես հավաստագիր ունեմ»,- նշել է նա: Նրա խոսքերով՝ եթե Սպիտակ տունը խնդրի իրեն ժամանելուն պես կրկին թեսթ հանձնել, ինքը դա կանի: Լոպես Օբրադորը երեքշաբթի օրը պետք է մեկնի Վաշինգտոն, եւ հինգշաբթի վերադառնա: Նա իր առաջին արտասահմանյան ուղեւորությունն է կատարում որպես նախագահ, որպեսզի նշի ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ ազատ առեւտրի նոր համաձայնագրի սկիզբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր