00:00:00

Հուլիսի 18-ից Երեւանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ

20:49, 07 հուլիս 2020

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ: Այդ ճանապարհահատվածներն են՝ 1.Իսակովի պողոտա 2.Թբիլիսյան խճուղի 3.Մոնթե Մելքոնյան փողոց 4. Աճառյան փողոց 5. Դավիթ-Բեկի փողոց 6. Մյասնիկյան պողոտա 7. Սարալանջի պողոտա 8. Աշտարակի խճուղի: Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երեւան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր