00:00:00

«Քաղաքացիական պայմանագիրը» նոր շարք է սկսում

20:45, 07 հուլիս 2020

«Քաղաքացիական պայմանագիրը» նոր շարք է սկսում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: «Այսուհետ մեր կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի անդամները ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների նախօրոք տրված հարցերին։ Այս ուրբաթ ուղիղ եթերում ձեր հարցերին կպատասխանեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սուրեն Գրիգորյանը։ Հարցերը կարող եք գրել մեկնաբանություններում։ Քանի որ Մարիա Կարապետյանը հանդիսանում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, առավել ողջունելի են այս ոլորտներին առնչվող հարցերը, սակայն չկա ոչ մի սահմանափակում․ կարող եք ուղղել հարցեր նաև անձնական նախասիրությունների, հետաքրքրությունների մասին։ Հարցերն ուղղելու վերջնաժամկետն է հինգշաբթի 19։00-ն»,- ասված է հրապարակման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր