00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

18:57, 07 հուլիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհե­ղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածու­թյունների կապակցությամբ: Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռա­կան միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հե­տևանք­ները: Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժած­ներին՝ շուտափույթ ապաքինում»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր