00:00:00

ՍԱՏՄ-ն կասեցնում է սննդի շուկայի կարգազանց օպերատորների աշխատանքը. ստուգայցերը շարունակվում են

17:50, 07 հուլիս 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել:
Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում: Մի քանի տնտեսավարողների աշխատանքը դադարեցվել է 48 ժամով: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործողությունների արդյունքը փաստում է, որ սննդի շղթայում գործող բիզնեսը պատասխանատվությամբ է մոտենում Կորոնավարակի (Covid 19) դեմ պայքարին. խախտումները պակասում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր