00:00:00

Վարակի նոր օջախ Գյումրիում․ ծերանոցի 55 շահառուներ են վարակվել, կա նաև մահացած

17:31, 07 հուլիս 2020

Aravot.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսով հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում՝ վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլ աշխատակիցներ։ Մեր տեղեկություններով, թեստավորել են 150 խնամվողների և 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատեց մեր այս տեղեկությունը։ Նա ասաց, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաև մայրաքաղաքում և Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաև ասաց, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։ aravot.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր