00:00:00

ԿԸՀ-ն կքննի «Լուսավոր Հայաստանի» մանդատի հարցը. խոսքը խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանի մանդատի մասին է

16:35, 07 հուլիս 2020

Հայաստանի ԿԸՀ-ի վաղը՝ հուլիսի 8-ին, ժամը 15:00-ին կայանալիք նիստում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն: Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,-նշել էր Մարուքյանը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ է նշանակված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, ով կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արման Բաբաջանյանը մանդատը վայր դնի: Ինքը՝ Արման Բաբաջանյանը ԼՀԿ-ի դիմումը խոցելի է համարում. «Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են: Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր