00:00:00

«Ադրբեջանը կարող է հրաժարվել Ղարաբաղի շուրջ բանակցություններից»․ Ալիև. Turan.az

19:06, 07 հուլիս 2020 Աշխարհ

Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ այն արդար է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի 6 հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության և միջազգային իրավունքի վրա: Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մենք թույլ չենք տա ստեղծել հայկական երկրորդ պետություն ադրբեջանական հողի վրա», - ասել է Ալիևը: Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար: «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է: Այս հայտարարությունը խաթարում է բանակցությունները և դրանք անիմաստ է դարձնում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք պատասխան չտվեց ձևաչափը փոխելու Երևանի փորձերին՝ պահանջելով, որ Ադրբեջանը սկսի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ: Այսօր, փաստորեն, չկան բանակցություններ կարգավորման շուրջ։ Իմաստ չունի նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը տեսախցիկների առջև: Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե ​​բանակցությունները առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի», - շեշտեց Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր