00:00:00

Մելբուրնի ավելի քան հինգ միլիոն բնակիչ 6 շաբաթով արգելափակված կլինի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով

18:45, 07 հուլիս 2020 Աշխարհ

Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մելբուրնում, կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման պատճառով ավելի քան հինգ միլիոն բնակիչ վեց շաբաթով մեկուսացված կլինի, հայտնում է AFP-ն: Նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը հայտարարել է, որ կարանտինն ուժի մեջ է մտնելու չորեքշաբթի կեսգիշերից եւ կտեւի առնվազն վեց շաբաթ: Նա զգուշացրել է բնակիչներին, որ «մենք չենք կարող ձեւացնել», որ կորոնավիրուսով ճգնաժամն ավարտված է: Այն բանից հետո, երբ 24 ժամվա ընթացքում քաղաքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 190 նոր դեպք, Էնդրյուսը հայտարարեց, որ դրանք ներկայում դժվար է գրանցել, քանի որ դեպքերը շատ են։ «Դրանք շատ մեծ թվեր են,- ասել է նա:- Ոչ ոք չէր ցանկանում այսպիսի վիճակում հայտնվել: Ես գիտեմ, որ դա հսկայական վնասի  կհանգեցնի: Դա շատ դժվար կլինի»: Աշակերտների մեծ մասը կվերադառնա հեռավար ուսուցման, իսկ ռեստորաններն ու սրճարանները կսահմանափակվեն սննդի առաքումով: «Այլընտրանք պարզապես էլ չկա»,- ասել է նա լրագրողներին: Չնայած տեղայնացումն ընդգրկում է Մելբուրնի մետրոպոլիտենի տարածքը, Վիկտորիայի ամբողջ նահանգը գործնականում մեկուսացված կլինի երկրի մնացած մասից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր