00:00:00

Պոմպեոն Պեկինի գործողությունները համեմատել է Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ

15:35, 07 հուլիս 2020 Աշխարհ

Չինաստաի Կոմունիստական ​​կուսակցությունը «շարունակում է ոչնչացնել ազատ Հոնկոնգը՝ իրականացնելով Ջորջ Օրուելի գրչին արժանի սցենարը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: «Դեռ չէր հասցրել չորանալ թանաքն Ազգային անվտանգության մասին ռեպրեսիվ օրենքի վրա,  տեղական իշխանությունները, գործելով ըստ Օրուելի, ազգային անվտանգության կենտրոնական պետական ​​կառավարում ստեղծեցին, սկսեցին վերացնել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը քննադատող գրքերը գրադարանների դարակներից, արգելեցին քաղաքական կարգախոսները եւ այժմ դպրոցներից պահանջում են գրաքննություն ապահովել»,- նշվում է ԱՄՆ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: Ըստ Պոմպեոյի՝ «մինչ այժմ Հոնկոնգը ծաղկում էր, քանի որ մտքի ազատություն եւ խոսքի ազատություն կար անկախ դատական ​​համակարգում: Բայց դրան վերջ տրվեց»,- արձանագրել է պետքարտուղարը՝ հաստատելով, որ ԱՄՆ-ն դատապարտում է «Պեկինի կողմից  Չին-բրիտանական համատեղ հռչակագրով ստանձնած պարտավորությունների բազմիցս չկատարումը» եւ Չինաստանի իշխանությունների գրոհը Հոնկոնգի իրավունքների եւ ազատությունների դեմ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր