00:00:00

Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են «վերեւներում». Արման Աբովյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին

22:14, 06 հուլիս 2020

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձեւաչափը. ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձեւաչափը։ Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Հիշեցնեմ ձեզ, որ, ըստ իշխանության տեսակետի, կորոնավիրուսի տարածման եւ հետեւաբար հիվանդների աննախադեպ աճի եւ մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային «հպարտ քաղաքացին»: Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։ Եվ ահա` տեղեկացնեմ Ձեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ,որը կտրուկ ավելացնում է տույժ- տուգանքները դիմակ չկրելու համար։ 1-Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ, 2-Փակ տարածքներում եւ տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ: 3- Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 եւ 100 հազար դրամ: 4- Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր: 5-Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլեւս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում: Էլ չեմ մեկնաբանելու... եզրակացությունները թողնում եմ Ձեզ։ ՀԳ Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե ինչ խառն են «վերեւներում»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր