00:00:00

Անգլերենից անբավարար է ստացել դիմորդների 7.5%-ը, ռուսերենից՝ 14.8%-ը. օտար լեզվի քննությունների արդյունքները

21:47, 06 հուլիս 2020

Անգլերեն միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 7.5%-ը, ռուսերենից՝ 14.8%-–ը։ Օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները NEWS.am-ին փոխանցել է ԳԹԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։ Անգլերեն լեզու Քննության մասնակիցների թիվը՝ 1773 Միջին միավորը՝ 14.65 Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 133 (մասնակիցների 7.5%-ը) 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 524 (մասնակիցների 29.6%-ը) Ռուսաց լեզու Քննության մասնակիցների թիվը՝ 169 Միջին միավորը՝ 12.27 Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 25 (մասնակիցների 14.8%-ը) 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 17 (մասնակիցների 10.1%-ը) Գերմաներեն Քննության մասնակիցների թիվը՝ 57 Միջին միավորը՝ 15.26 Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 3 (մասնակիցների 5.3%-ը) 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 19 (մասնակիցների 33.3%-ը) Ֆրանսերեն Քննության մասնակիցների թիվը՝ 51 Միջին միավորը՝ 15.57 Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 1 (մասնակիցների 1.9%-ը) 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 18 (մասնակիցների 34.6%-ը) Իսպաներեն Քննության մասնակիցների թիվը՝ 5 Միջին միավորը՝ 14.15 Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 20%-ը) Իտալերեն Քննության մասնակիցների թիվը՝ 3 Միջին միավորը՝ 14.5 Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 33.3%-ը)  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր