00:00:00

Թուրքիան փորձում է աշխարհը վերադարձնել միջնադար․ Զատուլին

00:44, 07 հուլիս 2020 Աշխարհ

Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը նման է աշխարհը միջնադար վերադարձնելու թուրքական իշխանությունների փորձի, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը` Պետական խորհուրդը, հինգշաբթի օրը քննել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն մզկիթի վերածելու հարցը: Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար նախագահի հրամանագիրը բավարար է, հաղորդում է հունական ERT հեռուստատեսությունը: Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերով՝ իր երկիրը իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակը՝ վերածելով այն մզկիթի, առանց հաշվի առնելու այլ պետությունների կարծիքները: Խորհրդարանականն ընդգծել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը նույնիսկ թանգարանային կարգավիճակում շարունակում է մնալ ուղղափառ աշխարհի ամենամեծ սրբությունը, որը հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաների համար, քանի որ այստեղ է մկրտվել իշխանուհի Օլգան, այստեղ են իշխան Վլադիմիրի դեսպանները տեսել «Երկինքը Երկրի վրա»՝ համոզելով նրան այնուհետեւ ընդունել ուղղափառություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր