00:00:00

Ամեն ինչ տանում է նրան, որ կառավարությունը ևս մեկ անգամ կերկարացնի արտակարգ դրության ռեժիմը․ Նիկոլ Փաշինյան

18:44, 06 հուլիս 2020

Ամեն ինչ տանում է նրան, որ կառավարությունը ևս մեկ անգամ կերկարացնի արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրավիճակն ինքը բերում է արդեն լուծումների։ Բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրությունը։ Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն հիմա արտակարգ դրությունը մենք կերկարացնենք։ Այո, մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող ամեն անգամ արտակարգ դրությունը երկարացնել։  Դա խնդիր է բոլորիս համար, բայց մյուս կողմից չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել։ Այնպես որ, կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների։ Բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրության ռեժիմը»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ այսօր թեև իրավիճակը կայուն է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ գլխիվայր շուռ չի գա իրավիճակը։ «Մենք ամեն օր լարված սպասում ենք գիշերվա ժամը 12-ին, որ տեսնենք, թե քանի դեպք է գրանցվում։ Չկա երաշխիք, որ մենք իքս պահի չենք ունենա օրական 800-1000 դեպք»,- հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր