00:00:00

Նիկոլ Փաշինյանը չի բացառում սահմանափակումների ռեժիմին վերադառնալու հնարավորությունը

18:18, 06 հուլիս 2020

Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն ի վիճակի չի կամ չի կարողանում այս ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա մեծ հարված է լինելու մեր տնտեսությանը։ Իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք կորոնավիրուսի համաճարակը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր