00:00:00

Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով

18:27, 06 հուլիս 2020

Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը: Ինչպես հայտնի է, նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր հանրապետությունում, այդ թվում և Լոռու մարզում, բավարար թվով սպանդանոցների առկայությունն ապահովելու նպատակով: Այս ընթացքում մի շարք ծրագրերով ՀՀ կառավարությունն աջակցել է սպանդանոցների կառուցման գործին: Հուլիսի 6-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն  ընդունեց մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին՝ գործընթացի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև առկա խնդիրների քննարկման նպատակով: Ներկա պահին, ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերություններ են հանդիսանում Օձունի «Խասիկ Տիտանյան», Դարպասի «Միտք-Կ», Քարաձորի «Հակոբ Կարապետյան», Տաշիրի «Բոզոյան» և Մեդովկա բնակավայրի «Սամվել Ավետիսյան» ընկերությունները, որոնցից ներկայում կենդանի է մթերում միայն «Միտք-Կ», թեև մյուսները ևս լիարժեքորեն պատրաստ են՝ զինված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Նրանք մարզի ղեկավարին խնդրեցին հետևողական լինել վաճառվող մսամթերքի նկատմամբ վերահսկողության խստացման հարցում, որպեսզի գործընթացը հնարավոր լինի կազմակերպել պատշաճ կարգով: Ինչպես տեղեկացվեց, մարզում, ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցի կառուցում՝ Գյուլագարակ, Քարաձոր, Սարահարթ համայնքներում, Թումանյան համայնքի Լորուտ ու Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրերում, ինչի արդյունքում ոչ միայն ամբողջությամբ կբավարարվի մարզի պահանջարկը, այլև առողջ մրցակցային դաշտ կապահովվի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր