00:00:00

Արդեն կծիծաղեք, բայց ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան

19:39, 03 հուլիս 2020 Հասարակություն

ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մի բան ասեմ՝ արդեն կծիծաղեք, բայց ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է Բայց նկարը դրա մասին չէ. մեկ անգամ ասել էի, որ այնքան են կեղծել, որ արդեն մոռացել են, թե երբ ինչ են կեղծել, և սկսել են իրենք իրենց հակասել: Երբ փորձում էին հիմնավորել, թե ինչու օրենքի խախտումով մրցույթ չի հայտարարվում, իսկ պաշտոնակատարը չի փոխվում, անհավատալի կերպով «հորինեցին», թե իբր կառավարության այս որոշումը բուհերի վրա չի տարածվում: Իսկ երբ արդեն ռեկտորի մրցույթ էին հայտարարում, նախարարը իր հրամանում ստիպված «հիմք է ընդունում» կառավարության ՆՈւՅՆ որոշումը (էն, որ չէր տարածվում): Չէ, չէ, ի՞նչ հանցագործություն, հերթական «անփութությունը» էլի… Ի՞նչ ասես այս մարդկանց… Մրցույթի ապօրինի լինելու մնացած բոլոր անհերքելի հիմքերի մասին առանձին կխոսեմ: #Որոշ_անձանձ_աղմուկ #Շահարկում #Անփույթներս

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր