00:00:00

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել

01:10, 19 հունիս 2020 Հասարակություն

Հունիսի 17-ին Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունն անցկացրել է Արևելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք ԵԺԿ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունից։ Հանդիպմանը մասնակցել են ԵԺԿ անդամ երկրների և կառավարությունների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև ԵՄ և ԱլԳ անդամ երկրների ղեկավարներ։ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպումից հետո հայտարարություն է տարածել։ Ըստ ԵԺԿ հաղորդագրության, կուսակցությունը երկարամյա և ակտիվ դերակատարություն է ունեցել ԱլԳ գործընթացում։ «ԵԺԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ այս նախագծին, որը մեր արևելյան հարևաններին ավելի է մոտեցրել եվրոպական չափանիշներին, ընդունել է նրանց ձգտումները և դարձել իրական ուժ փոփոխությունների, ժողովրդավարացման և բարեփոխումների համար: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված Ռուսաստանի սպառնալիքով և անվտանգության հետ կապված իրավիճակով, շարունակում է առաջնահերթ մնալ մեր օրակարգում: Այն նաև հիմք է հանդիսանալու հստակ ռազմավարություն և քաղաքական տեսլական մշակելու համար` ԱլԳ գործընկերների հետ մեր համագործակցությանը 2020 թվականից հետո ևս նպաստելու նպատակով»,- ասված է ԵԺԿ տարածած պաշտոնական հաղորդագրությունում։ ԵԺԿ-ն նշում է․ «Հաշվի առնելով ԱլԳ երկրներում առկա իրավիճակը, – ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում` ցուցաբերելով քաղաքական կամք համաձայնագրի լիակատար վավերացման եւ իրագործման համար: – Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»։ ԵԺԿ-ն նաև ողջունել է մարտի 8-ին Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև կնքված համաձայնագիրը, որպես լարվածությունը մեղմելուն ուղղված առանցքային քայլ։ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը կոչ է արել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին դադարեցնել ընդդիմության նկատմամբ աննախադեպ ռեպրեսիաները և ազատել Բելառուսի բոլոր քաղբանտարկյալներին։ ԵԺԿ-ն անդրադարձել է նաև ուկրաինական բարեփոխումների օրակարգին` խորհուրդ տալով բաց չթողնել այդ օրակարգը, որում ԵԺԿ-ն աջակցում է Ուկրաինային։ Կուսակցությունն անհանգստություն է հայտնել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ քաղաքական գործընթացների կապակցությամբ։ ԵԺԿ-ն նաև տեղեկացնում է, որ մոնիտորինգի է ենթարկելու Մոլդավայում կայանալիք ընտրությունները։ Հաղորդագրության ամփոփիչ հատվածում նաև ներկայացված են ԵՄ, ԵԺԿ և ԱԼՀ այն ղեկավարներն ու գործիչները, որոնք մասնակցել են այս տեսակոնֆերանսին։ Ցանկը բավականին ներկայացուցչական է։ ԵԺԿ ԱԼԳ 7-րդ հանդիպմանն ի թիվս այլ գործիչների, մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵԺԿ փոխնապագահներ Յոհաննես Հաննը, Դեյվիդ Մըքելիսթրը, Ֆրենք Փրուստը։ ԱլԳ անդամ երկրներից մասնավորապես Հայաստանից Ռաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, Բելառուսից՝ Յուրի Հուբարևիչը և Վիտալ Ռիմաշյուսկի, Վրաստանից Դավիթ Բաքրաձեն և Գրիգոլ Վաշաձեն, Մոլդավայից Անդրեյ Նաստասն ու Մայա Սանդուն և Ուկրաինայից մասնակցել են Վիտալի Կլիչկոն, Պյոտր Պորոշենկոն, Օքսանա Սիրոյիդն ու Յուլիա Տիմոշենկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր