00:00:00

Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները

20:20, 18 հունիս 2020 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ 1. Կենտրոն - թիվ 1 2. Արաբկիր - թիվ 25, թիվ 31 3. Աջափնյակ - թիվ 47, թիվ 50 4. Ավան - թիվ 52 5. Դավթաշեն - թիվ 60, թիվ 62 6. Էրեբունի - թիվ 64, թիվ 66 7. Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96 8. Նոր Նորք - թիվ 100, թիվ 114 9. Նորք-Մարաշ - թիվ 122 10. Նուբարաշեն - թիվ 125 11. Շենգավիթ - թիվ 126, թիվ 139 12. Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157 Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր