Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ըմբիշ Ռոման Ամոյանի լուսանկարները՝ գրելով․ «Բաքու, 2015 թ. Արյունոտ վիրակապով ու ջարդած ձեռքով Ռոման Ամոյանը գորգ է դուրս գալիս` հանուն եռագույնի, հանուն Հայաստանի, հանուն բոլորիս պատվի ու արժանապատվության: Ու Նիկոլը, ոստիկանների մեջքում թաքնված, էս փոքրամարմին առյուծին էսօր ասֆալտին է «փռում»… Ամո՜թ քեզ … տղա:
Քաղաքականությունը նաև խորհրդանիշների պայքար է: Էդ պայքարում, Նիկո՛լ, դու պարտվե՛լ ես: Նայի՛ր ինքդ ուշադիր էս երկու խորհրդանշական նկարին ու կհասկանաս, որ պարտվել ես: Պարտվել ես, քանի որ ատում էիր: Պարտվել ես, քանի որ ատելության ծնունդ էիր…»։