00:00:00

Հաշմանդամություն ունեցողները կարող են օգտվել առկա սոցիալական աջակցության ծրագրերից. նախարար

18:14, 12 հունիս 2020 Հասարակություն

Կառավարության աջակցության ծրագրերը պայմանավորված են մարդու աշխատելու կամ չաշխատելու հանգամանքով, իսկ սոցիալական խմբերին աջակցությունն այլ կերպ է տրամադրվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները բողոքում են, որ իրենց համար աջակցության առանձին ծրագիր չնախատեսվեց: «Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձինք կարող են օգտվել եղած աջակցության ծրագրերից. Օրինակ, եթե մարդը չի աշխատում եւ ունի երեխա, կարող է օգտվել, եթե ազատվել է աշխատանքից, էլի կարող է օգտվել, եթե տուժած ոլորտում է աշխատում, էլի կարող է օգտվել»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք սահամանփակումների թուլացումից հետո սոցիալական լարվածությունը նվազե՞լ է, նա արձագանքեց. «Բնականաբար զգում ենք, որ թուլացել է, բայց մարդկանց կարիքները տարբեր են: Ցավոք, նախարարություն զանգերը չեն պակասում, բայց նույն ծավալը չկա, զանգերը նվազել են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր