00:00:00

Վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանել՝ Մոսկվա ուղարկելու համար․ ՎՏԲ-ի արդեն նախկին աշխատակցի գրառումը

22:53, 11 հունիս 2020

ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել, ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ բացահայտումներ է արել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ Այսպիսով, ես այլեւս ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը չեմ, թողնում եմ աշխատանքս: 2018 թվականին մտա բանկ, լի էի էներգիայով եւ աշխատանքի ցանկությամբ ու  ցանկանում էի զարգանալ որպես մասնագետ: Այնուամենայնիվ, շատ շուտով սկսեցի հասկանալ, թե որտեղ էի ես գնացել աշխատելու եւ շատ հիասթափվեցի: Աշխատանքում ամենավատ բանն այն է, երբ գործատուն չի գնահատում պրոֆեսիոնալիզմը, չի լսում աշխատողի կարծիքը, չի վստահում քո գիտելիքներին եւ ակնկալում է միայն ստրկությամբ ենթակայությունը: Ես չեմ խոսում նման պարզ հայեցակարգերի մասին՝ ինչպիսին են մարդկային վերաբերմունքը եւ հաղորդակցություն, որը հասանելի չէ.․․ նույնիսկ հեռակա աշխատելու խնդրանքը մերժվեց: Ես բազմիցս խնդրեցի ինձ թույլ տալ աշխատել տանից, քանի որ ես վախենում էի վարակվել եւ վարակել իմ ամբողջ ընտանիքին, բայց պատասխանը «ոչ» էր: Վերջին կաթիլը բանկի ղեկավարության անձնական խնդիրն էր, որ վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանեի ռուսերեն՝ Մոսկվա ուղարկելու համար: Կարճ ասած՝ «2019-ի լավագույն աշխատակից» ազատվեց աշխատանքից: Այո, աշխատանքս կորցրել եմ, բայց դեմքս ու արժանապատվությունս չեմ կորցրել ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր