00:00:00

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի դեմ պայքարի խստացմանը նվիրված խորհրդակցություն անցկացրել

02:45, 12 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Ա. Բաղրյանի խոսքով՝ վերջին օրերին հանրապետությունում համավարակի տարածման ինտենսիվությունն աճել է: Ելույթներով հանդես են եկել նաև պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ մարմինների ղեկավարներ: Երկրի ղեկավարը հանձնարարել է ավելի խստացնել կիրառվող ընթացակարգերը՝ պահանջելով հետևողական լինել ընդունված որոշումների իրականացման հարցերում: Նախագահը հանձնարարել է նաև առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավմամբ ստեղծել մասնագիտական խումբ, որն անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարի աշխատանքներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր