00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

19:20, 11 հունիս 2020

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: «Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են եւ ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական եւ հումանիտար ոլորտներում։ Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է եւ հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ վստահության բարձր մակարդակը»,- ասվում է ուղերձում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր