00:00:00

Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական

18:56, 11 հունիս 2020

ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: Նշանակման մասին լուրը հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Ղուլյանի 2020 թվականի հունիսի 10-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2020 թվականի հունիսի 10-ից Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,-  ասված է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանի կարգադրության մեջ: Հիշեցնենք, որ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահն է: Նա նաեւ  ղեկավարում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր