00:00:00

Հայաստանում արտակարգ դրությունը ևս 1 ամսով կերկարաձգվի

18:12, 11 հունիս 2020

Վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ կառավարության արտահերթ նիստին կհաջորդի ԱԺ հատուկ նիստ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու արդյունքում կորոնավիրուսային իրավիճակը կբարելավվի: Նրա խոսքով այս ընթացքում կատարվածի արդյունքները տեսանելի կլինեն 7-14 օրվա ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր