00:00:00

Ի՞ նչ ունեցվածք են հայտարագրել Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները

18:01, 11 հունիս 2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։ Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 2011թ․ արտադրության, 2012թ․ ձեռք բերված HYUNDAI մակինիշի ավտոմեքենա, որը հուլիսին 4 մլն 550 հազար  դրամով վաճառել է ոմն Արսեն Մանուկյանի։ Վաճառքից ստացված գումար Փաշինյանը ավանդ է դրել բանկերից մեկում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է կանխիկ 790 հազար դրամ և 1800 դոլար։ Մինչ վարչապետի հայտարարագրած կանխիկ գումարը տարվա սկզբին եւ վերջին նույնն է եղել, նրա բանկային հաշվի վրա առկա 276 հազար 10 դրամը, 297 դոլարը եւ 5 եվրոն տարվա վերջին փոփոխության են ենթարկվել։ Ըստ այդ տարեվերջին Փաշինյանը բանկային հաշվի վրա ունեցել է 3 մլն 333 հազար 423 դրամ և 320 դոլար։ 2019 թ․ ընթացքում վարչապետի աշխատանքի վարձատրությունը կազմել է 11 մլն 644 հազար 725 դրամ։ 2 մլն 406 հազար 865 դրամ էլ Փաշինյանը եկամուտ է ունեցել «Անտարես» ՍՊԸ-ից։ Վարչապետի ընտանիքից անշարժ գույք ունի նրա տիկին Աննա Հակոբյանը։ Նա հայտարարագրել է բնակարան Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց՝ RENAULT, NISSAN  եւ VAZ մակնիշի։ Նա տարեսկզբին ունեցել է 523 դոլար եւ 275 հազար 512 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 904 հազար 863 հազար դրամ եւ 183 դոլար։ Բացի այդ, Աննա Հակոբյանը հայտարարագրել է նաեւ 1000 դոլար կանխիկ գումար։ Աննա Հակոբյանը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից ստացել է 7 մլն 672 հազար 920 դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն կամ վարձակալության դիմաց ստացված վճար։ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է 324 հազար 267 դրամ։ Ամբողջ տարվա ընթացքում նա ստացել է 2 մլն 82 հազար 476 դրամ եկամուտ «Դիջիթեյն» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր