00:00:00

Կառավարությունը հավանություն տվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին

15:42, 11 հունիս 2020

Կառավարությունը հենց նոր հավանություն տվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը։ Սակայն 2010 թվականի սեպտեմբերի 22-ին վավերացրեց միայն Կոնվենցիան։ ? Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը՝ ընդունելու և քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ։ ? Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի կողմից Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներով տրված հանձնարարականը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր