00:00:00

Առողջապահության նախարարությունն ԱԳՆ-ի միջոցով դիմել է օտարերկրյա գործընկերներին՝ աջակցություն տրամադրելու հարցով

18:20, 11 հունիս 2020 Քաղաքականություն

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ արտգործ նախարարություն, որպեսզի վերջինս արտերկրում Հայաստանի դեսպանատների հետ քննարկի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ աջակցության մասին է խոսքը, խոսնակը պատասխանեց. «Աջակցության տարբեր ուղղություններով ենք դիմել, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի շրջանակում»։ Հարցին՝ թե կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում արտերկրից ինչ աջակցություն է անհրաժեշտ Հայաստանին, Ալինա Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցին կպատասխանի գրավոր։ Նշենք, որ ըստ yerevan.today-ի՝ ՀՀ ԱՆ-ն դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հրատապ կարգով դեսպանների հետ քննարկել արտասահմանցի բժիշկների հրավիրելու տարբերակները՝ հետեւյալ մասնագետների կազմով՝ ռեանիմատոլոգներ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, ՊՇՌ տեստավորողներ:  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31