00:00:00

Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել. ՊԵԿ նախագահ

13:39, 11 հունիս 2020

Այո, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել։ Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա հավաստիացրեց որ Ռուստամ Բադասյանն իր համար չի միջնորդել վարչապետի մոտ: Հարցին՝ ինչպե՞ս է այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առել հենց իր վրա, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ճիշտ կլինի այդ հարցին պատասխանի հենց վարչապետը: Ինքը միայն կարող է ենթադրել, որ նշանակմանը նպաստել է իր աշխատանքի ընթացքին հետևելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր