00:00:00

Նոր պաշտոնանկություններ կլինեն

13:23, 11 հունիս 2020

Իշխանական կազմում շաբաթվա սկզբում սկիզբ առած կադրային փոփոխությունները կրելու են շարունանական բնույթ։ Մինչ ուժային կառույցներում կատարվելիք փոփոխությունները, հիշեցնենք աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որից հետո արդեն զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ոստիկանության պետ Արման Սարգսյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նույն օրը կատարվեցին նոր նշանակումներ։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած կադրային փոփոխություններն այսքանով չեն ավարտվի։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով գործադիր իշխանությունում առաջիկայում նոր վերադասավորումներ են սպասվում, որոնք կտեղափոխվեն նաեւ օրենսդիր մարմին։ Մի քանի պատգամավոր մանդատը վայր կդնի։ Մեզ հայտնի դարձավ, որ կհեռանան նախ նրանք, ովքեր չեզոք դիրք են որդեգրել եւ լռում են այն ժամանակ, երբ մեկ կենտրոնից հրահանգ է իջեցվում ամեն գնով պաշտպանել իշխանությանը «հակահեղափոխականներից»։ Իշխանությունը սեփական թիմում խոստանում է թեժ ամառ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր