00:00:00

Երևանի պոլիկլինիկաներում գտնվում է COVID-19-ով հաստատված 1 187 պացիենտ

14:10, 11 հունիս 2020

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19-ով կասկածվող 417 պացիենտից կատարվել է նմուշառում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապօգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի»,- հայտնում են առողջապահության վարչությունից: Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված թվով 1 187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հորդորում է գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենտգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր